Հավանական է, որ էվոլուցիայի ընթացքում մարդու հիշողության հնարավորությունները գնալով զարգանան և ապագայում մեր ժառանգները իրենց հիշողության մեջ կարողանան պահել գրքերի տեքստերը, բազմաթիվ թվեր և այլն: Այսօր նման մարդիկ շատ քիչ են հանդիպում են:
Նվազման կարգով ներկայացնում ենք 10 լավագույն դեպքերը որոնք երբևե եղել են աշխարհում:
10-րդ հորիզոնական: Հարավաֆրիկացի քաղաքական գործիչ Յան Քրիստիան Սմետսը վաղ հասակում անգիր էր արել 5000 գիրք, իսկ բիրմացի Վիսիտաբմ Վումսան 1974թ.-ին անգիր էր սովորել բուդդայական կանոններից 6000 էջ:
9-րդ հորիզոնական. Ճապոնացի Հիդեակի Թոմոերին հիշողությամբ նշել է «» տառի համարժեք բոլոր թվանշանները ստորակետից հետո, որոնք կազմում են 40 000 նիշ:
8-րդ հորիզոնական. Անկարացի Մեհմեդ Ալի Հալիսին 1967թ-ի հոկտեմբերի 14-ին վեց ժամում անգիր արտասանել է Ղուրանի 6666 ոտանավորները: Մեհմեդի հիշողության կատարյալությունը հաստատվեց ներկա գտնվող տասնյակ ակադեմիկոսների կողմից:
7-րդ հորիզոնական. Վալերի Լավրինենկոն երկուսուկես րոպեում հիշում էր 100 նշաններ, իսկ երեք րոպեում ՝ 200, թույլ տալով ըդամենը երկուսից երեք սխալ: Նա վերարտադրում էր թվերը ցանկացած հերթականությամբ:
Շարունակությունը` այստեղ: