Ladynews.am-ը գրում է.
Լեստերա համալսարանի գիտնականները պնդում են, որ խունկն օժտված է զարմանալի հատկությամբ՝ օգնում է քաղցկեղի դեմ պայքարում:
Այն ունի հակաբորբոքային հատկություն: Գիտնականները որոշել են խունկը փորձարկել քաղցկեղի բջիջների վրա: Պարզվել է, որ այն սպանում է վերոնշյալ բջիջները: Այն հատկապես օգտակար է ձվարանի քաղցկեղի դեպքում:
Խունկն օգտագործում են ինչպես կրոնական ծիսակատարություններին, այնպես էլ կոսմետիկ միջոցների պատրաստման համար: Առաջ խունկը մեծ տարածում ուներ ժողովրդական բժշկության մեջ: Խունկի ծուխն ունի նաև հակասթրեսային ազդեցություն: