Ամենից շատ երջանկություն մեզ բերում են ոչ թե փողերը, այլ դրանցով կիսվելու ունակությունը' անգամ եթե մեր բանկային հաշիվն այդքան էլ մեծ չէ: Նման եզրակացության են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները պրոֆեսոր Մայքլ Նորթոնի ղեկավարությամբ իրականացված հետազոտության արդյունքում:

 

Ողջ խորամանկությունը մարդու կողմից հարստության գաղափարի ընկալման մեջ է. երբ մարդը փող է տալիս նրանց, ովքեր դրա կարիքն իրենից շատ ունեն, նրա ենթագիտակցության մեջ ակամայից արմատավորվում է այն միտքը, որ ինքը ֆինանսապես ապահովված է: Արդյունքում' բարձրանում է ինքնագնահատականը, հետևապես' նաև կյանքից բավարարվածությունն ու երջանկության զգացումը:

 

Պրոֆեսոր Նորթոնն այս իրավիճակը նկարագրւմ է հետևյալ կերպ. «Եթե ես ունեմ այնքան, որ կարող եմ կիսվել, ուրեմն ես այնքան էլ անհույս չեմ»: Ավելորդ փողերի առկայությունը յուրօրինակ ազդակ է, որ մարդիկ հաջողության են հասել և կարող են կիսվել այդ հաջողությամբ:

 

Շարունակությունը` այստեղ: