Life.panorama.am-ը գրում է.

 

Համակարգչի առջև անցկացվող երկար ժամերը կարող են քայքայել մարդու առողջությունը: Սա, իհարկե, գիտեն շատերը, և, միևնույն ժամանակ, նրանցից գրեթե բոլորը գիտեն, թե ինչ դիրքով և ինչ հեռավորության վրա պետք է նստել, որպեսզի անցնող ժամերն անդառնալի հետևանք չունենան օրգանիզմի վրա, սակայն շարունակում են համակարգչի առջև մնալ նույն' անթույլատրելի դիրքով:

Սխալ դիրքով նստելու հետևանքները մասնագետները բաժանում են երկու խմբերի մեջ' կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ: Կարճաժամկետ հետևանքների շարքին կարելի է դասել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխացավը և ծակոցները աչքերում, լարվածությունը գոտկատեղում, ողնաշարի երկայնքով և դաստակի շրջանում: Որպես երկարաժամկետ հետևանքներ կարող են ի հայտ գալ բարդացումներ' կապված տեսողության վատացման, մշտական գլխացավերի, «թունելային սինդրոմի» ձևավորման և շատ այլ խնդիրների ի հայտ գալու հետ:

 

Շարունակությունը` այստեղ: