Life.panorama.am-ը գրում է.
Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, դերասան Միխայիլ Գալուստյանը այժմ նկարահանվում է «Նվեր» ֆիլմում:
Ֆիլմի նկարահանման ժամանակ Գալուստյանը ցանկացել է ինքնուրույն ոչ բարդ հնարք ցուցադրել՝ անցնելով բաց պատուհանի միջով, սակայն հենց այդ պահին պատուհանը կոտրվել և վնասել է Միխայիլի ձեռքը:
Վնասվել է Գալուստյանի ձեռքը: Նկարահանումների վայր է ժամանել շտապ օգնության մեքենան:
Նշվում է, որ բժշկական օգնություն ստանալուց հետո Գալուստյանը վերադարձել է նկարահանումներին: