Tert.am-ը գրում է.

 

Կանադացին, ով կնոջ հետ սպասում է դստեր ծննդին, կայք է ստեղծել, որում օգտատերերը կկարողանան քվեարկել ապագա երեխայի անվան ընտրության համար:

Ինչպես գրում է News.mail.ru-ն՝ Mashable-ին հղումով, ծրագրային ապահովման մասնագետ Սթիվեն ՄաքԼաֆլինը յուրատեսակ եղանակ է գտել երեխայի համար անուն ընտրելու խնդիրը լուծելու համար: Վերջինս ստեղծել է NameMyDaughter.com կայքը, որտեղ ցանակացած օգտատեր կարող է քվեարկել իրեն դուր եկած անվան համար: ՄաքԼաֆլինի աղջիկը պետք է լույս աշխարհ գա ապրիլին:

Ինտերնետ-օգտատերերը քվեարկում են ինչպես երեխայի առաջին, այնպես էլ՝ երկրորդ անվանման համար, որոնք ներկայացված են համապատասխան ցուցակներում: Օգտատերերը կարող են նաև իրենց տարբերակներն առաջարկել։