Life.panorama.am-ը գրում է.

 

Համաձայն Eltern ամսագրի, վերջին երեք տարիների ընթացքում հայր դարձած գերմանացի տղամարդկանց 95% -ը ներկա է լինում իրենց երեխաների լույս աշխարհ գալու ընթացքին: Տղամարդկանցից շատերը հետագայում նաև իրենց վրա են վերցնում նորածինների մասին հոգ տանելը և անհրաժեշտության դեպքում արթուն են մնում ամբողջ գիշեր: Սակայն հայրերի դերը երեխաների դաստիարակության հարցում նվազում է նրանց հասունացման ընթացքում:

Այսպիսով, տղամարդկանց 60% օրվա մեջ առնվազն երկու ժամ է հատկացնում սեփական երեխաներին: Այնուհետև ժամանակը կրճատվում է. պատանիների հետ ամեն չորրորդ հայրը զբաղվում է օրը երկու ժամ (27%): Բայց, ըստ գերմանացի փորձագետների, դա այդքան էլ սարսափելի չէ, քանի որ տարիքով ավելի մեծ երեխաներին հետաքրքիր է ժամանակն անցկացնել իրենց հասակակիցների հետ: