Ժամանակը միշտ թելադրում է իրենը… Ընտրում է իր սիրելիներին ու կենտրոնանում նրանց վրա… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը մեր ժամանակի թոհուբոհում «կորած», 90-ականներին պահանջարկ ունեցող երգչուհի Արփինե Բեկջանյանն է, ում մասին վաղուց ոչ մի տեղեկություն չունեինք: Ինչո՞վ է զբաղվում, ինչո՞ւ է «կորել»՝ կպատմի մեզ հենց ինքը…

 

-Վաղուց Ձեր մասին տեղեկություններ չունենք, ինչո՞վ եք զբաղվում:

-Երգում եմ ակումբներում… Ընտանիք, երեխաներ…

 

-Նոր երգեր ձայնագրելու մտադրություն չունե՞ք:

-Այս տարի պատրաստվում եմ, ուղղակի ուժ ու հավես պետք է գտնեմ…

 

-Ինչո՞ւ հավես չունեք…

-Երբ երկար ժամանակ լռում ես, հետո դժվարանում ես խոսել… Ինձ մոտ տևական ժամանակ նման վիճակ է… Ունեմ արդեն պատրաստի երգեր, որոնք 10 տարի է՝ ստուդիայում են… Չեմ խոստանում, որ CD կթողարկեմ, բայց այս տարի կփորձեմ գոնե մեկ երգ ու տեսահոլովակ իմ երկրպագուներին ներկայացնել: Նրանցից հաճախ եմ լսում, որ նորությունների են սպասում…

 

-Որոշե՞լ եք՝ ում հետ աշխատել…

-Երևի ինձ ամուսինս և իր ռեժիսոր ընկերները կօգնեն, ովքեր միշտ իրենց աջակցությունն են առաջարկում, անգամ պատրաստ են անվճար տեսահոլովակ նկարահանել… Տոնական կրքերը մի քիչ հանդարտվեն, երևի աշխատանքային ռիթմի կանցնեմ…

 

-Արփինե, Ձեր սերնդակիցները, կարծես, միանգամից հեռացան, «անհետացան» ասպարեզից: Ինչո՞ւ:

-Պատճառը մեկն է. սա մրցույթ է, քաղաքականացված մրցույթ…

 

-Բայց դուք ի՞նչ կապ ունեք քաղաքականության հետ:

-Այս երկիրն այն երկիրն է, որ ցանկացած բնագավառ քաղաքականացնում է… Այդ տեսակետի պատճառով տուժել են ոչ միայն արվեստագետներ, այլև վիրաբույժներ… Իմ գործընկերներից շատերն իրենց ուղղակի «դուրս գցեցին» Հայաստանից… Այսօր ինչ էլ անես, հեռուստատեսությամբ իրենց «հավաքած» երգիչ-երգչուհիներն են ցուցադրվելու… Միգուցե ծանոթի միջոցով ինչ-որ բան ստացվի… Բայց գումար տալ չեմ պատրաստվում: Այդ գումարը չեմ կտրի իմ երեխայի բերանից ու իրենց տամ, որ ինձ ցույց տան… Մեկ է, 1-2 անգամ կցուցադրեն ու կսկսեն «հին երգը երգել»…

 

-Այսօր շոու-բիզնեսի ներկայացուցիչները բավական մեծ գումարների հետ գործ ունեն: Ձեր ժամանակ է՞լ էր այդպես…

-Նախ ասեմ՝ մենք ինչ անում էինք, սիրով էինք անում, ոչ թե հանուն փողի… Մեր ժամանակներում նման ահռելի գումարներ չէին շրջանառվում, ավելի մատչելի էր մեզ համերգների հրավիրելը: Ճիշտ է, այն ժամանակվա համար էլ այդ թիվն էր լավ թիվ, բայց ոչ այսքան… Հիմա կարող են պահանջել և ունենալ այդ գումարը, որովհետև իրենք եթերներից չեն իջնում: Չեմ կարծում, որ հիմա մեզ այդ կարգի գումարներ վճարեն…

 

Շարունակությունը՝ այստեղ: