17-ամյա բլոգեր Անժելա Մկրտչյանն ինքն իր մասին իմաց տվեց շատ պատահական և նույնքան պատահական էլ դարձավ համացանցային բուռն քննակրումների առիթ: Այսօր նրա անվամբ նյութերն ավելի շատ են ընթերցվում, քան նույն Սիրուշոյի, Շուշաննա Թովմասյանի, Լիլիթ Հովհաննիսյանի կամ այս շրջանում մեկ այլ հայտնի մարդու մասին նյութերը:
Տիկնիկի նմանվել ձգտող բլոգերը ամեն Աստծո օր համացանցի միջոցով հանրությանը ներկայացնում է իր գլամուրային կյանքն ու ոսկե երիտասարդությանը բնորոշ բոլոր տարրերը, իսկ այդ բարեկեցիկ ու գեղեցիկ կյանքը նրա համար կարողանում է ապահովել նրա հայրը' խոշոր գործարար, բենզին ներկրող CPS ընկերության սեփականատեր Կարեն Մկրտչյանը:
Մյուս լուսանկարները' PressIdent.am-ում