Aysor.am-ը գրում է.
Չինաստանի Ֆուջոու քաղաքի հիվանդանոցում ռենտգեն հետազոտության արդյունքում տղամարդու որովայնում ապակե շիշ է հայտնաբերվել:
Fedpost.ru-ի փոխանցմամբ' բժիշկները ապշել են, երբ ներքին օրգանների հետազոտության արդյունքում տղամարդու որովայնում շիշ և մետաղալար են հայտնաբերել: Երբ բժիշկները հիվանդից պահանջել են բացատրել, թե ինչպես կարող էին շիշը և մետաղալարը հայտնվել նրա մարմնում, տղամարդը ստիպված խոստովանում է, որ շիշը հետանցքում հայտնվել է «ոչ պատահաբար», սակայն «չարաճճիությունները» անկանխատեսելի ընթացք են ստացել, երբ շիշը հայտնվել է աղիներում:
Տղամարդու խոսքով' ամաչելով դիմել մասնագետների օգնությանը, նա փորձել է այն դուրս բերել սեփական ուժերով' մետաղալարի օգնությամբ: Տղամարդու փորձը անհաջողությամբ էր ավարտվել և որովայնում է հայտնվել ոչ միայն շիշը, այլև մետաղալարը:
Նշվում է, որ շիշը և մետաղալարը դուրս բերելուց հետո տղամարդը պետք է բուժման երկարատև կուրս անցնի, քանի որ նրա որովայնի պատերը և աղիները բավական վնասվել են: