Ladynews.am-ը գրում է.
Եթե ունեք յուղոտ մաշկ, ապա այս միջոցը կօգնի Ձեզ ազատվել այդ անհարմարությունից:
Խառնիչով հարեք մեկ ճաշի գդալ թթվասերը' մեկ ձվի սպիտակուցի հետ: Ստացվածի վրա ավելացրեք յոթ ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ (վերջինս կարող եք փոխարինել նաև նարնջի կամ մանդարինի հյութով): Այս ամենը լավ խառնեք և հաստ շերտով քսեք դեմքին:
Այս դիմակը նպատակահարմար է կրել պառկած վիճակում, բավական է 15 րոպեն: Լվանալ պետք է սառը ջրով:
Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել ավելի յուղոտ թթվասեր, իսկ ձվի սպիտակուցը փոխարինել դեղնուցով: Ցիտրուսայինների փոխարեն օգտագործեք խնձորի, խաղողի, դեղձի կամ էլ' ցանկացած բաց գունի մրգի ու հատապտղի հյութ: