Bravo.am-ը գրում է.

 

Կուլումբացի Շակիրան եւ բարբադոսուհի Ռիհաննան որոշել են միավորել իրենց բազմաթիվ երկրպագուներին' նրանց ներկայացնելով զուգերգ: Ստեղծագործությունը կոչվում է “Can't Remember To Forget You”, երգչուհիների համագործակցության արդյունքը կարող եք գնահատել հունվարի 13-ին:

Երգը կներառվի Շակիրայի անգլալեզու նոր ալբոմում: Երգչուհին հղիության եւ մի շարք նախագծերի մասնակցության պատճառով վերջին շրջանում նոր գործեր չէր ներկայացնում, իսկ նախորդ ձայնասկավառակը թողարկել է 2010-ին:

“Հաճելի էր համագործակցել Ռիհաննայի հետ: Վերջիվերջո, երկուսս էլ գեղեցիկ աղջիկներ ենք, այդ պատճառով ընդհանուր լեզու գտնելը հեշտ էր:)”,-ասել է նա: