«Այս կյանքում երկու անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ»: Էյնշտեյն

Աշխարհում կարելի է հանդիպել բողոքի ակցիաների, որոնց իմաստն ու նպատակը դժվար է հասկանալ:

Ռուս նկարիչը առնանդամը մեխել է սալաքարերին

Ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին, բողոքելով Կրեմլի աշխատակիցների իրականացրած քաղաքական իրավունքների ճնշումների դեմ, մերկացել և իր առնանդամը կպցրել Կարմիր հրապարակի սալաքարերին: Սա առաջին դեպքը չէ, որ 29-ամյա տղամարդը բողոքարկման ծայրահեղ միջոցների է դիմում: Նա նախկինում կարել էր իր շրթունքները՝ բողոքելով Pussy Riot խմբի երկու կին անդամների ձերբակալության դեմ, որոնք 2011թ-ին Մոսկվայի գլխավոր տաճարում Կրեմլի դեմ ներկայացում էին կազմակերպել: Նրան նաև ձերբակալել են մայիսին Սանկտ Պետերբուրգի կառավարության շենքի առջև իր մերկ մարմինը փշալարով փաթաթելու համար:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

Երիտասարդը կնոջ պակասի պատճառով կտրել է իր սեռական օրգանը

Սիրո մեջ դժբախտ չինացի Յանգ Հուն երկար ժամանակ ընկերուհի չունենալու պատճառով հայտնվել էր այնքան խորը հուսահատության մեջ, որ կտրել էր իր սեռական օրգանը, քանի որ այն իր նպատակին չէր ծառայել։ 26-ամյա երիտասարդը հավատացած է եղել, որ նա երբևէ չի կարողանա ընկերուհի գտնել, քանի որ աշխատանքային ժամերը շատ երկար են եղել։ Հուն, խորը դեպրեսիայի մեջ, կտրել է սեռական օրգանը, որպեսզի այլևս չմտածի սեր գտնելու մասին։ Արարքից հետո գիտակցելով սխալը՝ նա փորձել է արագ հասնել հիվանդանոց, այն էլ հեծանիվով, որպեսզի բժիշկները վերականգնեն կորուստը։ Հուն այդ խառնաշփոթի մեջ, սակայն, մոռացել էր իր հետ վերցնել կտրված սեռական օրգանը։ Երբ երիտասարդը, վերջիվերջո, հիվանդանոց է վերադարձել սեռական օրգանի հետ միասին, բժիշկները հայտնել են, որ այն այլևս հնարավոր չէ վերականգնել, քանի որ երկար ժամանակ է մնացել առանց արյան։

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

Հալյուցինածին սնկերը զրկեցին տղամարդուն իր հպարտությունից

41- ամյա տղամարդը, ում անունը հատուկ նկատառումներից ելնելով' չի հաղորդվում, կտրել է իր առնանդամը: Նա գտնվել է թմրանյութի ազդեցության տակ՝ օգտագործելով հալյուցինածին սնկեր: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, տղամարդը գտնվել է խելակորույս վիճակում: Նրան գտել են ամբողջովին մերկ՝ առնանդամը ընկած իր կողքին: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ տղամարդը անձամբ է պոկել իր առնանդամը: Ոստիկանները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նա հայտնել է քննիչներին, որ հյուրասիրել է իր ընկերներին հալյուցինածին սնկերով, իսկ դրանից հետո թե ինչ է տեղի ունեցել, ոչինչ չի հիշում:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

Մոդելը խցանահանի միջոցով ամորձատել էր սիրեկանին

Պորտուգալացի նախկին մոդել Ռենատո Սեաբրան, ով նախկինում աշխատում էր որպես մոդել, մահացու ծեծի էր ենթարկել իր 65-ամյա սիրեկանին՝ Կարլոս Կաստրոյին, ապա խցանահանի միջոցով ամորձատել նրան՝ իրենց Նյու Յորքյան հյուրանոցի համարում: Կաստրոն, ով հայտնի էր Պորտուգալիայում որպես հայտնի գրող և հեռուստահաղորդավար, որոշել էր հեռանալ մոդելից: Նա ասել էր, որ այլևս չի վճարի Սեաբրայի ճոխ ապրելակերպի համար: Այս ամենից հետո մոդելը դաժան ծեծի է ենթարկել իր սիրեկանին, դանակահարել է, խցանահանով կտրել առնանդամը, իսկ վերջում հեռուստացույցի մոնիտորով հարվածել Կաստրոյի գլխին: Այնուհետև ցնցուղ է ընդունել, փոխել հագուստները, վերցրել Կաստրոյի դրամապանակից 1600 դոլար և դռան վար փակցրել. «չխանգարել» նշանը:

Ըստ Սեաբչայի փաստաբանների՝ իրենց պաշտպանյալը Կաստրոյին սպանել է ուղեղի մթագնման արդյունքում:

Սեբրան դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

Հարբած տղամարդը փորձել էր բռնաբարել ջրարջին և...

44 -ամյա հարբած Ալեքսանդր Կիրիլովի մտքով անցավ ընկերների մոտ բռնաբարել ջրարջին: Կենդանին կատարվածից սարսափելի վախեցած՝ փորձել է պաշտպանել իրեն՝ խայթելով Կիրիլովի առնանդամը:

Տղամարդը տեղափոխվեց Մոսկվայի հիվանդանոց, որտեղ պլաստիկ վիրաբույժները ապարդյուն փորձեցին վերականգնել Կիրիլովի առնանդամը:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

«Վիագրան» զրկել է կոլումբիացուն առնանդամից

Կոլումբիացի բժիշկները ստիպված են եղել հեռացնել 66-ամյա նախկին քաղաքական գործիչ Ժատիլ Ռամիրես Պոլանի առնանդամն այն բանից հետո, երբ նա իր սիրեցյալի վրա մեծ տպավորություն գործելու համար Վիագրայի մեծ չափաքանակ է ընդունել: 66-ամյա կոլումբիացին, ում անունը չի հրապարակվում, տեղական թերթին պատմել է, որ դիտմամբ է չարաշահել դեղորայքը, որից հետո մի քանի օր տառապել է էրեկցիայից: Դեղամիջոցի չարաշահումը տղամարդու մոտ սեռական օրգանների փտախտ է առաջացրել: Երբ նա դիմել է բժիշկներին, նրանք բացատրել են, որ միակ միջոցն այն հեռացնելն է, քանի որ բորբոքումը և փտախտը կարող են տարածվել այլ օրգանների վրա: Դեպքից հետո բժիշկները խորհուրդ են տվել տղամարդկանց առանց բժշկի նշանակման նման ազդեցություն ունեցող դեղորայք չընդունել:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

Տղամարդը կորցրեց իր առնանդամը բժիշկների անուշադրության պատճառով

2007 թվականին 65-ամյա Էնրիկե Միլան կորցրել է առնանդամը հետվիրահատական բորբոքման հետևանքով: Միլան որոշել է պառկել վիրահատական սեղանին, քանի որ տառապում էր Էրեկտիլ դիսֆունկցիայով, որը սեռական գրգռման պարբերաբար կրկնվող արգելակումն է: Բժիշկները համաձայնվեցին կատարել վիրահատությունը' չիմանալով, որ տղամարդը տառապում է նաև շաքարախտ հիվանդությամբ, որի դեպքում հակացուցված են նման վիրահատությունները: Վիրահատությունից երկու շաբաթ անց տղամարդու մոտ նկատվեց ներքին օրգանների բորբոքում, որը անհապաղ առնանդամի հեռացում էր պահանջում:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

Բժիշկների սխալ միջամտության արդյուքում օդաչուն սեռական օրգանների խեղում ստացավ

Դեկտեմբերին 1994 թ. 38 -ամյա օդաչու Ջեյմս Ուիլյամսը վիրահատության արդյունքում ստացել էր սեռական օրգանների խեղում: Բժշկական սխալ միջամտության արդյունքում տղամարդու առնանդամը բորբոքվել էր, և առաջացել է փտախտ: Ուիլյամսը երկու տարվա ընթացքում ենթարկվեց հինգ վիրահատության, որպեսզի վերականգնի առնանդամը:

Ուիլյամը դատի տվեց վիրաբույժին իրեն հոգեբանական, առողջական և ֆինանսական վնասներ պատճառելու համար և որպես փոխհատուցում պահանջեց 3 ֆունտ ստերլինգ:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям

 

Չինուհին կտրեց իր զուգընկերոջ առնանդամը, որպեսզի նա այլ կանանց մոտ չգնա

48 - ամյա չինուհի Ցզյան Չեն կտրել էր իր նախկին զուգընկերոջ առնանդամը, որպեսզի նա չկարողանա լինել ուրիշ կնոջ հետ: Չենը նրան քնաբեր է խմացրել, ապա կապել անկողնուն: Երբ ամուսինն արթնացել է, կինը դանակով կտրել է նրա առնանդամը: Կտրած մարմնամասը կինը դրել է թափոնների մանրացման սարքի մեջ, ապա նոր կանչել շտապօգնություն:

Չենը դատապարտվեց ազատազրկման' նվազագույնը 3 տարի և 9 ամիս ժամկետով: Կինը այդ արարքին դիմել էր հոգեկան խանգարման արդյունքում, երբ ամուսինը հայտարարել էր, որ պատրաստվում է քնել այլ հարուստ կանանց հետ գումար վաստակելու նպատակով:

10 Самых странных случаев нанесения увечий мужским гениталиям