Ձիու տարին երջանկություն բերեց սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանին: Ամանորի գիշերը նա և սիրելին' Վրեժը, ամուսնացել են:)
Ավելի վաղ դերասանուհին ESem.am-ին ասել էր, որ 2014-ին կամուսնանան, սակայն ամուսնությունը նախատեսվում էր ամռանը: Բանն այն է, որ Աննան էլ չգիտեր, որ հնարավոր է' ամուսնանա հենց Ամանորի գիշերը: «Նոր տարվա գիշերը Վրեժն առաջարկեց, որ միասին ապրենք, ես ասացի, որ մեր ծնողները չգիտեն, գուցե չհամաձայնեն, սակայն պարզվեց, որ նա բոլորի հետ արդեն համաձայնեցրել էր մեր ամուսնությունը: Բոլորը գիտեին, որ ամուսնանալու եմ, բացի ինձնից:),- հայտնեց դերասանուհին' նշելով, որ հիմա ամուսնացան, որովհետև ամռանն ամուսնանալու դեպքում էլ Վրեժի ծնողները չէին կարող ներկա լինել արարողությանը: -Սպասելու կարիք այլևս չկար»:
Դեռևս ամռանը մեզ տված հարցազրույցում դերասանուհին ասել էր, որ չի սիրում մեծ հարսանիք և չի ցանկանա հարսանիքով ամուսնանալ: Միասին ապրելու որոշումը կայացնելուց հետո հունվարի 2-ին Աննան և Վրեժն իրենց ամուսնությունն ամրագրել են զագսում:
Շարունակությունն՝ այստեղ