Aysor.am-ը գրում է.
Տոներից հետո ամենաբարդը առանց սթրեսի աշխատանքի վերադառնալն է: Շատերը երկար ժամանակով ընկճախտի մեջ են հայտնվում: Հոգեբանները պարզ խորհուրդներ են տալիս, թե ինչպես չտխրել արձակուրդից հետո և ավելի արագ հարմարվել աշխատանքային գրաֆիկին:
Եթե անհրաժեշտ է միանգամից դուրս գալ աշխատանքի, ապա առաջին օրը կարելի է անել ոչ հրատապ ու կարևոր գործեր: Դա պետք է համաձայնեցնել ղեկավարության հետ, որպեսզի հետագայում չհիմնավորված պահանջներ չլինեն:
Տխրությունը հնարավոր է հաղթահարել սովորական կենցաղային ակտիվությամբ, առողջ սննդով, քնով, վիտամինների ընդունմամբ, ֆիզիկական ակտիվությամբ: Խորհուրդ է տրվում ճաշացանկում ավելացնել, այսպես կոչված, երջանկության հորմոններ պարունակող սնունդ' օրինակ' շոկոլադ: