1.Մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին, որ կան, քանի որ փոխել նրանց հնարավոր չէ:

2.Երջանկության ձեր բնորոշումը տարբերվում է այլ մարդկանց բնորոշումից: Այն, ինչ աշխատում է ձեր դեպքում, պարտադիր չէ, որ գործի նաև այլոց պարագայում:

 

3.Պետք է կարողանաք պաշտպանել սեփական շահերը, այլապես մարդիկ կցանկանան ենթարկեցնել ձեզ իրենց կամքին: Ձեր ուզածին հասնելու համար պետք է համառ և նպատակասլաց լինեք:

 

4.Այսօր ձեզ պաշտում են, իսկ վաղն արդեն' ոչ, մարդիկ չափազանց անկայուն արարածներ են:

5.Դուք պարտավոր չեք մտերիմ լինեն ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ: Եթե ընտանիքի ներսում որոշ կոմունիկացիոն դրսևորումներ տհաճություն են պատճառում ձեզ, դուք ունեք բոլոր իրավունքները դրանք սահմանափակելու:

 

6.Եթե դուք ձեր չափսերից փոքր հագուստ եք գնում, այն որպես նիհարելու մոտիվացիա օգտագործելու համար, իմացեք' դուք այդպես էլ չեք հագնի այն:

 

7.Մանր ստերի և ոչ շատ բարի գործերի համար ձեր խղճի տվայտանքները միայն ապացուցում են, որ դուք դա նորից կկրկնեք:

 

8.Մի նախանձեք մարդկանց, ովքեր ձեր տարիքում ավելի հաջողակ են, ուղղեք այդ էներգիան ձեր նպատակներին հասնելուն:

 

Շարունակությունը՝ այստեղ: