Սկանդալային լրագրողուհի Քսենիա Սոբչակը շարունակում է հանրության ուշադրությունը իր վրա կենտրոնացնել իր անհամեստ պահվածքով:
Նա այժմ իր ընտանիքի հետ հանգստանում է Մայամիում: Երեկ Սոբչակը սոցկայքերից մեկի իր էջում տեղադրել է իր մայրիկի լուսանկարը, ավելի ստույգ' փորձել է պարզաբանել նրա ծովափնյա անդրավարտիքի վրայի բազմանշանակ գրությունը:
«Մայրիկս 62 տարեկան է: Լրիվ կրակ է. ասում է' չգիտի' ինչ է նշանակում իր անդրավարտիքի վրայի գրությունը: Ապա իբրև թե զարմանում է' ինչու իրեն չեն տեղեկացրել' ինչ է գրված այնտեղ», - մակագրել է լուսանկարը Քսենյան: