Օրերս ամերիկյան մամուլում շշուկներ էին պտտվում, որ շատ շուտով Ռիկի Մարտինն ու նրա զուգընկեր Կարլոս Գոնսալեսը շքեղ հարսանեկան արարողություն են կազմակերպել, սակայն տեղեկատվությունը այդպես էլ չհաստատվեց: Ավելին, People ամսագրին տված իր էքսկլյուզիվ հարցազրույցում Ռիկին պաշտոնապես հայտարարել է, որ նա և իր ընկերը որոշել են բաժանվել, սակայն նրանք մտերիմ ընկերներ կմնան:
Թե ինչն է նրանց բաժանման պատճառը, պարզ չէ, սակայն նրանց ընդհանուր ընկերները հավաստում են, որ պատճառը «սիրահարների»' տարբեր երկրներում բնակվելն է.
«Վերջին ժամանակներս նրանք հազվադեպ էին հանդիպում, - նշում է աղբյուրը, - հենց դա էլ բաժանման պատճառ դարձավ: Երբ սիրահարները երկար ժամանակ իրարից հեռու են լինում, զգացմունքը դանդաղ մարում է»: