Իտալիայում հայտարարվել էր մեծ զեղչեր այն հաճախորդների համար, ովքեր խանութ կներկայանային միայն ներքնազգեստով: Իսկ առավոտյան շուտ ներկայացած առաջին հարյուր հաճախորդների համար հագուստները բոլորովին անվճար էին: Ակցիային ժամը 3-ից հետո միացած մարդիկ, ցավոք, պետք է մոռանային անվճար հագուստի մասին: Այս ակցիան նախաձեռնել է իսպանական մի ապրանքանիշ, որը նախկինում նմանատիպ ակցիաներ կազմակերպել է Մադրիդում, Բարսելոնայում եւ այլուր: Այն նաեւ անցկացվել է եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում' Բեռլինում, Փարիզում, Ամստերդամում եւ Լիսաբոնում: