Արդեն իսկ պատմություն է 2013-ը… Թևակոխեցինք նոր տարի և նոր փուլ…

Life.panorama.am-ի 2014 թվականի առաջին զրուցակիցը երգչուհի Սոնա Շահգելդյանն է, ով հաճախ է հայտնվում «թեժ խոսակցությունների» կիզակետում, ինչի շնորհիվ էլ հասցրել է հայտնաբերել դիմակավորներին և «վռնդել» իր կյանքից… Երգչուհու հետ զրուցեցինք անցկացրած Ամանորի, անկեղծության վնասների և այցելած սիրո մասին…

 

-Ինչպե՞ս դիմավորեցիք նոր՝ 2014 թվականը:

-Ճիշտն ասած դիմավորել եմ աշխատանքի մեջ՝ երգել եմ մի քանի տեղ, այնուհետև ժամը 3-ին եկել եմ տուն…

 

-Իսկ ընտանիքի անդամները չե՞ն նեղվում, որ տանը չեք լինում ամանորյա գիշերը:

-Իհարկե նեղվում են: Նոր տարին պետք է հարազատներիդ, սիրելիիդ, քեզ համար սրտացավ մարդկանց հետ դիմավորես… Բայց իմ գործի բնույթն այդպիսին է, անտեսել չեմ կարող: Այն էլ ինձ համար շատ կարևոր է: Ես միշտ Ամանորը տարբեր կերպ եմ դիմավորել. օրինակ, նախորդ տարի մենահամերգի էի մեկնել Սանկտ Պետերբուրգ:

 

-Ավանդույթներին հետևել չի հաջողվում փաստորեն:

-Ոչ միշտ… Բայց, քանի որ հայ ենք, մեր ավանդույթներին պետք է հետևենք: Յուրաքանչյուր ազգ իր ավանդույթներին մեծ տեղ է տալիս, իսկ մենք նրանցից պակաս չենք հաստատ…

 

-Ամանորյա սեղանին սիրում եք նորամուծություննե՞ր, թե՞ ավանդական կերակրատեսակներ:

-Սիրում եմ այդ երկուսի համադրումը: Չեմ սիրում, երբ սեղանը ամեն տարի նույն տեսքն է ունենում ու կրկնվում է: Ինձ համար կարևոր է տան զարդարանքը, սպասքը…Ուղղակի սեղան գցել չեմ սիրում… Բայց ամենակարևորն այն է, որ սեղանը բացի գեղեցիկ պատրաստված լինելուց, հեգի ունենա, սիրով պատրաստված լինի…

 

-Խոզի ազդրը նաև Ձե՞ր սեղանի զարդն է…

-Այո, ինչո՞ւ ոչ… Թեև ես մսակեր չեմ, միս բոլորովին չեմ սիրում, նախընտրում եմ բանջարեղեն… Ի դեպ, ասեմ՝ ավանդական ուտեստներից տատիկիս պատրաստած յուրօրինակ, անկրկնելի բլինչիկներն են անպակաս մեր սեղանից, իշլի քյուֆթան, որը ես և մայրս ենք պատրաստում… Սիրում եմ, երբ ամեն ինչ տնական է լինում…

 

Շարունակությունը՝ այստեղ: