Life.panorama.am-ը գրում է.

 

Միջին վիճակագրական մարդը մոռանում է իր լսածի 30%-ը խոսակցությունից 20 րոպե անց, իսկ ևս կես ժամ անց' 50%-ը: Ներկայացնում ենք 10 պարզ մեթոդ հիշողությունը լավացնելու համար:

1.Վարժեցրեք ուղեղը. խաչբառերի լուծում, տրամաբանական խնդիրների լուծում, օտար լեզուների ուսումնասիրություն: Սրանք հիշողությունը լավացնելու ամենապարզ և գործուն մեթոդներն են:

2.Խաղողի հյութ. ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամեն օր խաղողի հյութի օգտագործումը լավացնում է հիշողությունը 20%.-ով, քանի որ խաղողի հյութը ուղեղը երիտասարդացնող օքսիդանտներ է պարունակում:

3.Ֆիզիկական ակտիվություն. քայլք, վազք, պար, այն ամենն ինչ կոփում է մարմինը, վարժեցնում է նաև ուղեղը:

4.Բարձրաձայն արտասանեք այն , ինչ ցանկանում եք հիշել' հեռախոսահամար, հասցե և այլն: Ուղեղը շատ լավ ֆիքսում է այն, ինչ արտասանել ենք բարձրաձայն:

5.Լիարժեք քուն. լիարժեք քունը նպաստում է ողջ օրգանիզմի առողջացմանը, հագեցած և նորմալ քնի դեպքում մարդը 2 անգամ ավելի շատ ինֆորմացիա է կարողանում հիշել, քան անքնությունից տառապողները:

6.Աչքերի համար նախատեսված վարժություններ. Եթե ամեն առավոտ աչքերը 30 վայրկյան շարժեք աջ ու ձախ, ապա հիշողությունը կլավանա10%-ով:

 

Շարունակությունը՝ այստեղ: