Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Esquire ամսագիրը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ճանաչել է որպես 2013 թվականի ամենաոճային տղամարդ, այս մասին տեղեկացնում է ռուսական Gazeta.ru կայքը:
Նշվում է, որ Հռոմի պապը իր հագուստի մեջ շատ իմաստ է ներդնում: Ամսագիրը նաև հիշեցնում է, որ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը թաղվել էր վառ կարմիր կոշիկներով, և Ֆրանցիսկոսը հանրության ներկայացել է այդպիսի կոշիկներով:
Հարուստ մորթե թիկնոցներին և ճոխ զարդերին ներկայիս Հռոմի պապը նախընտրում է ավելի լակոնիկ իրեր:
2007 թվականին Հռոմի Բենեդիկտոս ХVI պապը նույնպես դարձել է տղամարդը, որը ըստ ամերիկյան Esquire ամսագրի, ունի ամենաէլեգանտ և մոդայիկ կոշիկը: