Ավարտվեց աշնանն “Արմենիա” հեռուստաընկերության եթերում մեկնարկած “The Voice” նախագծի հայկական տարբերակի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլը: Ուղիղ եթերում հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը եւ Հովհաննես Ազոյանը հայտարարեցին հաղթողի անունը. “Հայաստանի ձայնն” է Աննա Խանչալյանը:):

 

Նշենք, որ լավագույնի տիտղոսի համար Քրիստինե Պեպելյանի թիմից Աննա Խանչալյանից բացի պայքարում էին Վիգեն Ահարոնյանը, որի մարզիչը Հայկոն էր, Արեւո Գրիգորյանը' Միքայել Պողոսյանի թիմից, եւ Քրիստինա Մանգասարյանը' Շուշան Պետրոսյանի թիմից:

 

Շարունակությունը՝ այստեղ: