Esem.am-ը գրում է.


Հայկական շոու բիզնեսում Օձի տարում հարսանիքների պակաս չզգացվեց: Մեկը մյուսի հետևից ամուսնացան հայտնի հարսնացուներից շատերը: Ամփոփելով 2013-ը' առանձնացրել ենք բոլոր այն հայտնի հարսնացուներին, ովքեր ամուսնացան 2013-ին:

Տարեսկզբին ԱՄՆ-ում ամուսնացավ Հասմիկ Ղարիբյանը, ում ընտրյալը երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդին է' ատամնատեխնիկ Ներսես Աբրահամյանը: Նրանց հարսանիքը կայացել է հին տոմարով Ամանորի օրը' հունվարի 13-ին: Դերասանուհին բազմիցս իր հարցազրույցների ընթացքում նշել էր, թե ինչպիսի հարսանիքի մասին էր երազում: Հասմիկի ու Ներսեսի հարսանիքի սկիզբն այգում է անցել, որտեղ հարսն անցել է ծաղկե կամարի տակով' ինչպես իր տեսած ֆիլմերում: «Այգում զագսի արարողությունն ենք կազմակերպել, որի ընթացքում ես ու Ներսեսը աստվածաշնչյան կանոններով օրհնություն ստացանք ու ամուսիններ դարձանք»,- պատմել է դերասանուհի-երգչուհին: Նշենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին Գլենդելում ապրում է ամուսնու ծնողների հետ:

Դերասանուհի Աննա Դավթյանը սիրելիի հետ Աստծո օրհնությունը ստացավ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցած դերասանուհու և Սանոյի պսակադրությունը ոչ հայկական տարբերակով էր. փեսան խորանի մոտ սպասում էր հարսին, իսկ այդ ընթացքում քավորն ու քավորկինը գնացել էին Աննայի հետևից: Աննային խորանի մոտ է ուղեկցել նրա հայրը և տեղի ունեցավ ավանդական պսակադրությունը: Հարսանիքից հետո Աննա տեղափոխվել է Պուշկինո քաղաքում:

Օձը բարեհաճ էր նաև դերասանուհի Մարիամ Շահինյանի նկատմամբ: Հուլիսի 30-ին կայացավ նրա և Մարզպետ Վարդանյանի հարսանիքը: Մարիամի ընտրյալը գործարար է, ում հետ դերասանուհին ծանոթացել է սիրելիի խանութներից մեկում: Մարիամի հարսնաքույրը դերասանուհի Էթերի Ոսկանյանն էր, իսկ հրավիրյալների թվում էին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարեն Բաբաջանյանը' կնոջ հետ, Քնարիկ Զաքարյանը և այլք:

13 տարի ընկերություն անելուց հետո այս տարի վերջապես ամուսնացան սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն ու Հովոն: Յուրօրինակ հարսի զգեստ ընտրած Նառայի հարսանիքը բավականին տարբերվող էր:

«Հայաստանի ձայնը» նախագծում Թաթայի թիմում հանդես եկող Իսկուհի Հովհաննիսյանը, ով հասավ մինչև եզրափակիչ փուլ, ևս անցնող տարում ամուսնացավ: Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան Համլետ Վարդանյանն է, ում հետ նա մոտ երկուսուկես տարի նշանված է եղել:

 

Շարունակությունը` այստեղ: