NEWS.am STYLE-ը գրում է.
Դեկտեմբեր 24-ին Golden Tulip հյուրանոցում կայացավ «Shopping Guide» ամսագրի շնորհանդեսը:
«Shopping Guide» ամսագիրը Հայաստանում առաջին խորհրդատու ամսագիրն է, որը ընթերցողին առաջարկում է տարբեր ոճերի բրենդային հագուստներ, կոշիկներ, աքսեսուարներ եւ այլն:
Բացի այն, որ կարող եք ծանոթանալ հայտնի NEXT, ALDO, Baldi, Adidas, Atex, Mon amie, Tommy Hilfiger, Violet եւ շատ ու շատ ապրանքանիշերի նոր հավաքածուներին եւ դրանց գներին, «Shopping Guide»-ում կընթերցեք նորաձեւության մասին հետաքրքիր հոդվածներ, հարցազրույցներ:
«Shopping Guide»-ը նախատեսված է ինչպես երիտասարդների, այնպես էլ երեխաների համար: Ամսագրում ներկայացված են տարբեր ոճերի իրեր, կա նաեւ Hand Made-ի բաժին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ամսագրի գլխավոր խմբագիր Նատալյա Սարջանյանը:
Շարունակությունը` այստեղ: