Life.panorama.am-ը գրում է.

 

Հայտնի դերասանուհի Շարլիզ Թերոնի կյանքը նման է հեքիաթի. հարավաֆրիկյան գյուղատնտեսի դուստրը հայտնվում է աշխարհի նորաձևության առաջատար բեմահարթակներին, իսկ այնտեղից' Հոլիվուդյան օլիմպում:

Ես մեծացել եմ բեմահարթակի վրա, սակայն ոչ որպես դերասանուհի, այլ որպես բալետի պարուհի:

Կինոյում աշխատելու ամենադժվար հատվածն ինձ համար քասթինգն է: Բախվում ես նրան, որ քեզ ընկալում են կարծրատիպերով: Երբ երկար ժամանակ մասնակցում ես բոհեմային երեկույթներին, քո մասին սկսում են մտածել. «Նա այսպիսին է, և նրա համար պետք է այնպիսի դեր ընտրել, որ նա կարողանա հանրությանը ներկայանալ «Armani»-ի զգեստներով»:

Որոշ դերասանուհիներին դժվար է հավատալ: Ծիծաղելի է, երբ ֆիլմում հորոսուհին հիվանդ է, լացում է կամ նոր է արթնացել, սակայն դրա հետ մեկտեղ իդեալական շպար և սանրվածք ունի: Երբ նման հերոսուհին ասում է. «Ախ, ինչքան եմ ես հոգնել…», ուզում ես նրան պատասխանել. «Հոգնած կանայք լիովին այլ տեսք ունեն»:

 

Շարունակությունը՝ այստեղ: