Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնցից են.

Միզուղիների անատոմիական փոփոխություններ

- Երիկամների չափերի փոփոխություն: Պայմանավորված է երիկամի անոթային և պարենխիմայի ծավալի մեծացման հետ:

- Հավաքող համակարգի լայնացում: Այս վիճակը կոչվում է հիդրոնեֆրոզ, որն հանդիպում է գրեթե 80 տոկոսով հղիության ընթացքում և ավելի հաճախ աջ կողմում: Այս փոփոխության պատճառներց են' պտղի մեխանիկական սեղմումը միզածորանին և պրոգեստերոնի (հղիությունը պահպանող հորմոն) մկանները թուլացնող ազդեցությունը հատկապես հղիության վաղ շրջաննեորւմ:

- Միզապարկ: Մեծացած արգանդը աստիճանաբար ճնշում է միզապարկի գագաթը հղիության վերջին եռամսյակում : Այս փոփոխությունը դարձելի բնույթ է կրում:

Երիկամի հեմոդինամիկայի փոփոխություններ

- Հղիության ընթացքում տեղի է ունենում երիկամային արյան շրջանառության և կծիկային ֆիլտրացիայի , ինչպես նաև կրիատինին կլիրենսի մեծացում, որն իր հերթին բերում է արյան մեջ միզանյութի և կրիատինինի քանակի նվազմանը:

- Կծիկային ֆիլտրացիայի մեծացումը իջեցնում է գլուկոզայի հետներծծումը մոտակա խողովակներում' բերելով ֆիզիոլոգիական գլիկոզուրիայի (գլուկոզա մեզի մեջ):

- Թթվահիմնային հավասարակշռություն: Հղիության ընթացքում հիպերվենտիլացիայի հետևանքով առաջացած շնչական ալկալոզին որպես հակակշիռ իջնում է բիկարբոնատների հետներծծումը:

- Միզաթթու: Միզաթթվի կոնցենտրացիան իջնում է արյան մեջ' 25-35%-ով հատկապես հղիության 3-րդ երամսյակում: Այս փոփոխության պատճառը երիկամային կծիկային ֆիլտարացիայի մեծացման հետևանքով միզաթթվի հետներծծման իջեցումն է:

- Պրոտեինուրիա: Սա ֆիզիոլոգիական վիճակ է, երբ հղիության ընթացքում ավելանում է սպիտակուցների քանակը մեզի մեջ:

Արյան և մեզի փոփոխություններ