Ladynews.am-ը գրում է.
Loewe մադրիդյան ապրանքանիշը ներկայացրել է վառ գույնի պայուսակների նոր հավաքածու:
Ապրանքանիշն ամբողջ աշխարհում հայտնի է կաշվե պայուսակների որակյալ արտադրանքով, ինչպես նաև գովազդային գործակալությունների ու Պենելոպա և Մոնիկա Կրուզների հետ համագործակցությամբ:
Պայուսակների այս հավաքածուն կտրուկ տարբերվում է նախորդներից. զուսպ հավաքածուին փոխարինել են վառ գույնի, տպավորիչ պայուսակները: Դրանց լեգենդար դարձած Amazona и Duna մոդելներն այժմ հասանելի են և´ մեծ, և´ փոքր չափերի՝ վառ ու հյութեղ երանգներով համեմված:
Հավաքածուն վաճառքում կլինի հունվարից: Սիրելի լեդիներ, դիտեք ladynews.am-ի ներկայացրած ֆոտոշարքն ու ընտրեք: