Սուսաննա Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը, Անահիտ Շահբազյանը, Սրբուհի Սարգսյանը, Կիմ Գրիգորյանը եւ Նարե Գեւորգյանը միասին մասնակցում են նոր համերգային ծրագրի: Երգիչները կատարում են անգլալեզու հայտնի հիթեր, որոնք ուղեկցվում են “Պարիր, թե կարող ես” նախագծի պարողների բեմադրություններով:

 

Մեկնարկը տրվել է երեկ' դեկտեմբերի 20-ին, “Ջոս” ակումբում: BRAVO.am-ը համերգից առաջ եղել է հանդերձասրահում, երբ երգիչները կրկնում էին երգերի բառերը, արտաքին տեսքում կատարում վերջին շտկումները եւ պարային վերջին փորձերն անում:

Նախագծի հեղինակը “Վիտամին” ակումբից Գարիկ Պապոյանն է, որը հրավիրել է երգիչներին եւ համակարգել փորձերը.“Մասնակիցների մեծ մասը “Շանթ”-ի երեխաներն են, որովհետեւ այս հեռուստաընկերության երաժշտական նախագծերում եմ աշխատել, բայց մեզ հետ են նաեւ Նիկն ու Անահիտը: Նիկ Էգիբյանի հետ վերջերս եմ ծանոթացել, նույնիսկ կարող եմ ասել, որ նրա ոճի երկրորդ երգիչ Հայաստանում չկա”,-BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է հումորիստ-երաժիշտը' հավելելով հետեւյալը.“Երգիչները ներկայացնում են ոչ թե իրենց երգացանկի գործերից, այլ հիթեր: Այն մարդիկ, որոնք անգամ հեռուստացույց չեն դիտում, բեմում կտեսնեն թեկուզ իրենց համար անծանոթ երիտասարդ երգիչների, որոնք լավ են կատարում քիչ, թե շատ ծանոթ արտասահմանյան երգեր”:

 

Շարունակությունը՝ այստեղ: