Դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Սարգիսը բոլորում է 34 տարին: ESem.am-ը շտապեց շնորհավորել դերասանին և հետաքրքրվել, թե ինչպես է պատրաստվում նշել տարեդարձը: «Ես արդեն նշում եմ տարեդարձս»,- ոգևորությամբ ասաց Սարգիսն ու հավելեց, որ ընկերների հետ գնացել են խաշ ուտելու :)
Կեսգիշերին Սարգսի ընտանիքի անդամները' կինը' Մանոն, և փոքրիկները' Էվան և Յանան, համբուրել են նրան ու շնորհավորել. «Փոքր աղջիկս տորթի մի կտոր վերցրեց, եկավ ինձ մոտ ու ասում է' պապա էս էլ քո տորթը:) Սակայն դա իմ ծննդյան տորթի հետ կապ չուներ, առանձին կտոր էր»:
Դերասանն այսօր տարեդարձը նշելու է ընկերների և ընտանիքի անդամների հետ: «Այսօր նաև բանակային ընկերներիցս մեկի տարեդարձն է, և սա ևս մեկ անգամ հավաքվելու, հուշերի երեկո կազմակերպելու առիթ է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ուր էլ գնում է, ընտանիքն իր հետ է լինում:
Շարունակությունը՝ այստեղ: