Հարուստ գույներով ու ոլորուն ուրվագծերով հագեցած այս վարելահողերը իսկապես հիպնոսացնելու չափ գեղեցիկ զարդանաշխեր են ներկայացնում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ զարմանահրաշ դաշտերի գեղեցկությունը հավերժացրել է 51-ամյա չինացի սիրողական լուսանկարիչ Չժան Նինգը՝ ճանապարհորդելով հայրենի երկրով մեկ: Նրա լուսանկարներում պատկերված են Չինաստանի հյուսիսային Յունան, Գուանսի և Գուանչժոու նահանգների վարելահողերը, որոնք գտնվում են ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա:

Ներկայացնելով չինական մշակույթն ու լանդշաֆտների մշակման ավանդույթները՝ լուսանկարիչը ցանկացել է նաև պատկերել գյուղացիների այն բարդ աշխատանքը, որի արդյունքում ստեղծվել են այս հիասքանչ բնապատկերները: Դրանք հաճախ անվանում են «աստիճան դեպի երկինք», քանի որ գտնվում են բարձրադիր լեռնային շրջաններում: Ինչպես նշել է չինացին' յուրաքանչյուր նկարում պատկերված են շուրջ 3000 հողաշերտեր:

 

Լուսանկարները՝ այստեղ: