Ամերիկյան Օսթինում գտնվող Տեխասի համալսարանի գիտնականներից Ցզյանլի Չենը և նրա գործընկերները ցույց են տվել, որ սառցադաշտերի և սառցե վահանների հալվելու հետևանքով փոփոխվում է Հյուսիսային բևեռի դիրքը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

Հայտնի է, որ Երկրի առանցքը կանգնած չէ 1 տեղում: Նրա տատանումներն առաջանում են 433 օր տևող այսպես կոչված՝ չանդլերյան շարժման և տարեկան տատանումների պատճառով, որոնք կապված են Արևի շուրջը Երկրի պտույտի հետ: Եթե դուրս բերենք այս բաղադրիչները, ապա կմնա միայն երկարատև դրեյֆ, որը գիտնականները կապում են զանգվածների աստիճանական վերաբաշխման հետ:

 

Շարունակությունը՝ այստեղ: