Tert.am-ը գրում է.
Երգչուհի Շակիրան վերջապես վերադառնում է երաժշտության աշխարհ։ Հղիության և երեխայի լույս աշխարհ գալու հետ կապված ընդմիջումից հետո, նա որոշել է շարունակել ստեղծագործական գործունեությունը. անգլալեզու նոր ալբոմի առաջին երգը դուետ կլինի երգչուհի Ռիհանայի հետ, գրում է loveradio.ru-ն։
Աղբյուրները նշում են, որ երգի տեսահոլովակն արդեն նկարահանվել է, և պրեմիերան սպասվում է հունվարին։ Երգի անվանումը գաղտնի է պահվում, հայտնի է միայն, որ լուրերը տարածել է երգիչ Pitbull-ը։ Երգչուհիների երկրպագուներն անհամբեր սպասում են, քանի որ երգը խոստանում է իրական հիթ դառնալ։