Իրականում, դիաբետի երկու տեսակն էլ հղի են բազմաթիվ բարդություններով:
Անոթների ախտահարման պատճառով շատ հաճախ տուժում է աչքի ցանցենին:
Անխուսափելի են նաև սրտի իշեմիկ և երիկամային հիվանդությունները:
Դիաբետի հետևանքով տուժում են նաև մարսողական օրգանները, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը:
Խախտվում է արյան շրջանառությունը, թուլանում է ոտքերի և ոտնաթաթերի զգայունակությունը:
Սակայն այս հիվանդության ամենասարսափելի հետևանքը դիաբետիկ կոման է, որից դուրս գալ քչերին է հաջողվում:
Բայց եթե ձեռնարկեք կանխարգելիչ միջոցառումներ ու լրջորեն զբաղվեք ձեր բուժմամբ, և, որ ամենակարևորն է' հսկեք արյան մեջ շաքարի մակարդակը, ճիշտ սնվեք ու ակտիվ կենսակերպ վարեք, ապա կարող եք խուսափել այս բոլոր բարդություններից: