Ladynews.am-ը գրում է.

 

Բոլորովին վերջերս նրանք սիրում էին, վայելում միմյանց ներկայությունը: Մի անգամ վեճ ծագեց, հետո ևս մեկը, հետո նորից ու այդպես շարունակվեց… Ի վերջո զույգը կանգնեց բաժանման վտանգի առաջ, իսկ նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչու: Բոլոր այն զույգերին, ում ծանոթ է այս իրավիճակը, LN-ը խորհուրդ է տալիս չհանձնվել, պայքարել, եթե անգամ մի մազաչափ է մնացել հարաբերությունների ավարտին: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչն է իրավիճակի պատճառը: Ամենից հաճախ տղամարդիկ և կանայք վիճում են, երբ…

Մեկը դադարում է լսել մյուսին:

Ինչ-որ բան նրանց դուր չի գալիս դիմացինի մեջ:

Նրանցից մեկը սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել մյուսին:

Հաշվի չեն առնում միմյանց կարծիքները:

Չարժե մեղադրել կողքինին բոլոր դժբախտություններում, սխալներում, անհաջողություններում: Հիշեք, որ բոլոր վեճերում մեղավոր են երկու կողմերն էլ: Պետք է կարողանալ անկեղծանալ ինքներդ Ձեզ հետ և խոստովանել, թե որն է Ձեր սխալը: Այս ամենի համար ժամանակ է պետք, մտածելու, սթափվելու ժամանակ: Երբ ամեն ինչ հանդարտվի, զույգից որևէ մեկը կգտնի նաև ճիշտ լուծումը:

Պետք է անպայման նստել և միասին քննարկել ամեն ինչ, ամեն մանրուք, որ կարող է ազդեցություն ունենալ Ձեր հարաբերությունների վրա: Իրավիճակն օբյեկտիվ գնահատելու համար պատկերացրեք Ձեզ դիմացինի տեղում:

Զգացմունքները կարող են թարմացնել նաև համատեղ երեկոները, խնջույքները, ռոմանտիկ ընթրիքը և այլն: Կարևորը լավ պահեր ապրելն է. նվիրեք միմյանց հաճելի պահեր, գեղեցիկ անակնկալներ:

Կան մի քանի օգտակուր խորհուրդներ, որոնք կօգնեն հարթել հարաբերությունները:

Անպայման անկեղծ եղեք Ձեր զուգընկերոջ հետ: Չի նշանակում, որ միանգամից պետք է բոլոր գաղտնիքները, որոնք նախկինում ունեցել եք, բացահայտեք: Սակայն անկեղծությունը կօգնի ավելի լավ հասկանալ միմյանց:

Պետք է հստակ պատկերացնել, թե ինչպիսի հարաբերություններ եք պատկերացնում, ինչպիսին եք ուզում և ասել այդ մասին զուգընկերոջը:

Պետք է միասնական լինել' մեկ ամբողջություն:

Ընդունեք Ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին կա: Հարգեք նար կարծիքը:

Սովորեք լուծել խնդիրները հարթ ճանապարհով: Հաճախ փոխհամաձայնությունների գնացեք:

Լուծեք խնդիրներն այն ժամանակ, երբ դրանք առաջանում են: Պետք չէ ականջի ետևում թողնել չպարզաբանված հարցը:

Սովորեք ներողություն խնդրել սխալների համար և ներողամիտ լինել նրա հանդեպ:

Առանց պատճառի մի մերժեք նրա սեռական ցանկությունը: Սեքսը յուրաքանչյուր զույգի կյանքում մեծ նշանակություն ունի:

Պլանավորեք Ձեր հետագա կյանքը միասին: Միայն հավատը, որ զույգը համատեղ ապագա է ունենալու, կմիավորի ձեզ և կամրապնդի հարաբերությունները: