Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում վերջերս անցկացված հարցման արդյունքները, որից պարզ է դարձել, թե որոնք են կյանքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար առաջնահերթությունները:

2 000 կանանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ տարբեր տարիքի, սոցիալական կարգավիճակի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն առաջին հերթին կարևորում են կայունությունnւնն ամեն ինչում:

Կանանց մեծ մասը կարևորում է աշխատանքը, որը կապահովի կայուն աշխատավարձ՝ իրենց և երեխաների կարիքները հոգալու համար:

Կանայք նշել են նաև հանգստության ու վստահության խիստ անհրաժեշտությունը՝ իրենց երեխաների երջանիկ ապագայի համար: