Ձմեռ Պապն ու Ձյունանուշը այսուհետև չեն հայտնվելու Տաջիկստանի ամանորյա պետական հեռուստաալիքներում իբրև տոնական հեռուստաեթերի բաղկացուցիչ մաս. չորեքշաբթի օրը հայտարարել է պետական հեռուստառադիոհեռարձակման հանձնաժողովի փոխնախագահը. գրում է РИА Новости-ն:

«Ամանորյա ծրագրերի նկարահանումներն արդեն սկսվել են, սակայն դրանցում բացակայելու են Տոնածառը, Ձմեռ Պապը, Ձյունանուշը և Ձնե մարդը: Այս հեքիաթային կերպարները մեր ազգային ավանդույթների հետ ընդհանուր ոչինչ չունեն, թեպետ մենք դրանում որևէ վատ բան չենք տեսնում»,-ասել է նա:

Նշվում է, որ ամանորյա ծրագրերում լինելու է ձմեռ, ձյուն, Նոր տարվա դիմավորում, կլինի երաժշտություն, երգեր, պարեր, տոնական մաղթանքներ, սակայն' առանց ալկոհոլի, տոնածառի, Ձմեռ Պապի և Ձյունանուշի և նրանց ուղեկցող այլ կերպարների: