Mari Love-ը գրում է.
Կան այնպիսի տղամարդիկ, ովքեր կարիք ունեն ժամանակ առ ժամանակ դադար տալ հարաբերություններում, որպեսզի պարզեն, թե ինչ են սպասում հարաբերություններից և որքանով ունեն դրանց կարիքը: Բայց աղջկա հանդեպ դա շատ եսասիրական է. մինչ տղամարդը գլուխ է հանում, աղջիկը լացում է և տառապում:
Իսկ երբ աղջիկն արդեն համակերպվում է և շարունակում ապրել, հանկարծ տղամարդը կրկին հայտնվում է և ասում, որ չի կարող ապրել առանց նրա: Ի՞նչ անել...
Հարցրու ինքդ քեզ' արդյո՞ք դա քեզ պետք է
Հենց քեզ, այլ ոչ մայրիկիդ, ընկերուհիներիդ կամ հոգեբանին: Միայն դու կարող ես գլուխ հանել քեզնից: Եվ եթե դեռ զգացմունքներ ունես նրա հանդեպ, ինչու՞ նորից կփորձել:
Ինչպե՞ս են ավարտվել ձեր հարաբերությունները
Կան հանգամանքներ, որոնց դեպքում ոչ մի կերպ չի կարելի վերադառնալ նախկին ընկերոջ մոտ: Օրինակ, եթե նա քեզ վրա ձեռք է բարձրացրել կամ այլ կերպ վնասել քեզ, վիրավորել, նեղացրել: Կամ եթե նա ունի սովորություններ, որոնց հետ չես կարող կամ չպետք է համակերպվես:
Դա առաջին անգա՞մ է, թե նախադեպ եղել է
Կա այսպիսի միտք' եթե մի բանը մի անգամ եղել է, կարող է չկրկնվել, իսկ եթե երկու անգամ է եղել է, կարող է կրկնվել: Եթե նա քեզ մի քանի անգամ լքել է, կլքի և այս անգամ:
Իսկ նա իսկապե՞ս ուզում է վերադառնալ
Եթե նա լուրջ նպատակներ ունի, գուցե իսկապես կարող ես նրան հնարավորություն տալ:
Ինչու՞ է ուզում վերադառնալ
Օրինակ նա իսկապես սիրում է քեզ կամ պարզապես իր մայրը խելքը կերել է' այնքան ասելով, որ դուք իդեալական զույգ եք: Կամ գուցե նա պարզապես ձանձրանում է: Մտածիր ու վերլուծիր: