Life.panorama.am-ը գրում է.

 

Լոնդոնի համալսարանի գիտաշխատողները հետազոտություն են անցկացրել, որով ապացուցել են, որ սնահավատությունը ազդում է մարդկանց երկարակեցության վրա:

Չորս տարվա ընթացքում մասնագետները հետևել են հազարավոր կամավորների:Պարզվել է, որ շատերը՝ հիմնականում տարեցները, սնահավատ են և հետևել են նշանների:

Փորձագետները սնահավատության և երկարակեցության միջև փոխադարձ կապը բացատրում են տարեցների մոտ խոհեմության և զգուշության առկայությամբ: Ընդ որում սնահավատությունը տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում: Եթե 80 տարեկան փորձի մասնակիցներից 93%-ը սնահավատ էր, ապա 90 տարեկանների շրջանում նրանք թիվը հասնում էր 97%-ի:

«Սնահավատությունը մարդկանց ստիպում է մտածել սեփական գործողությունների մասին, հանգիստ վերաբերվել անհաջողություններին, բացի այդ այն պաշտպանում է սթրեսներից, մեղավորության զգացումից»,-ասել է հետազոտության ղեկավար Ստելա Մակ-Գուարը: