
Life.panorama.am-ը գրում է.
Ամանորը արդեն մոտենում է և շատերին հուզում է այն հարցը, թե ինչ նվերներ պետք է նվիրել մերձավորներին և ընկերներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա խորհրդանիշը ձին է, ուստի նվերներ ընտրելիս պետք է նկատի ունենալ, թե կոնկրետ ինչը կարող է արժանանալ տարվա խորհրդանիշի հավանությանը:
Համաձայն չինական օրացույցի' այս տարվա խորհրդանիշը Կապույտ փայտե ձին է: Այն մարմնավորում է մեծահոգությունը, աշխատասիրությունը և նպատակասլացությունը: Հետևաբար, 2014 թվականը պետք է հաջողակ տարի լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ևս ունեն այս հատկանիշները և առաջնորդվում են դրանցով:
Նվերների առումով առաջինը պետք է նկատի ունենալ, որ ձիերը չեն սիրում թանկարժեք և ոչ երկարաժամկետ կտրվածքով պիտանի իրեր: Մյուս կողմից էլ որքանով որ փայտե ձիու տարի է նախընտրելի է առավելապես նվիրել հենց փայտե հուշանվերներ, քանի որ հակառակ բնույթի նյութերից պատրաստված իրեր նվիրելը կարող է անհաջողություններ բերել:
Ընդհանրապես, ձին ազատություն սիրող կենդանի է, հետևաբար խորհուրդ չի տրվում այնպիսի նվերներ անելը, որոնք կարող են սահմանափակել մարդու ազատության զգացումը: Մասնավորապես չի կարելի նվիրել գոտիներ, փականներ, վզկապեր և նման այլ իրեր:
Շարունակությունը` այստեղ: