Tert.am-ը գրում է.

 

Գերմանացի մասնագետները մշակել են ինտելեկտուալ ժամացույց, որը նախատեսված է 65 տարեկանից բարձր մարդկանց համար, հայտնում է Euromag-ը:

«Բջջային օգնականը միտված է տարեց մարդկանց առօրյա կյանքն առավել անվտանգ ու հեշտ դարձնելուն: Դրանում կան սահմանափակ քանակությամբ, սակայն շատ կարևոր գործառույթներ»,-նշել է նախագծի ղեկավար Անդրեաս Հայնիգը:

Թոշակառուներն այս ժամացույց-նավիգատորների միջոցով հնարավորություն կունենան տեղեկանալ դեղերն ընդունելու ժամանակի մասին, կկարողանան անհրաժեշտության դեպքում շտապօգնություն կամ էլ տաքսի կանչել և այլն: