Ladynews.am-ը գրում է.
Ստեղծագործական պլաններ չի կազմում, ինչպես ինքն է փաստում, պարզապես սիրում է խաղալ տաղանդավոր դերասանների հետ' դրանից ստանալով իրական հաճույք: Չնայած այս ամենին՝ ստեղծագործական բնագավառում հաջողությունների հասավ մեծ դժվարությամբ:
Մեգան Ֆոքսը՝ հոլիվուդյան ամենասիրված և ճանաչված դերասանուհիներից մեկը, ծնվեց 1986թ-ի մայիսի 16-ին' Թենեսի նահանագում, ունի միաժամանակ իռլանդական, ֆրանսիական և իտալական արմատներ: Ապագա դերասանուհին 5 տարեկանից ջանասիրաբար զբաղվել է պարերով ու երաժշտությամբ: 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա:
Մեգան Ֆոքսը մանկության տարիներին աչքի էր ընկնում իր «տղայական շարժուձևով» ու ընկերություն էր անում բացառապես տղաների հետ: Կարելի է ասել՝ կրողն էր մի շարք բացասական սովորույթների՝ խանութներից կոսմետիկ պարագաներ էր գողանում, անգամ կասկածվել է ավտոմեքենայի գողության մեջ, սակայն այդ մասին ինչ-որ փաստեր չկան: Միայն շնորհիվ իր ծնողների՝ Մեգան Ֆոքսը դարձավ այն աղջիկը, ում հիմա ճանաչում է ամբողջ աշխարհը:
15 տարեկան էր, երբ շահեց գլխավոր մրցանակը՝ ամերիկյան պարի մրցույթում: Հոլիվուդում հայտնվելու և որպես դերասան կայանալու համար Ֆոքսից պահանջվեց շատ ջանքեր ու եռանդ: Կարիերան սկսեց փոքրիկ գովազդային հոլովակներում նկարահանվելով: Հենց 15 տարեկանում էլ նկարվեց առաջին դեբյուտային ֆիլմում՝ «Արևային արձակուրդներ»-ում, որտեղ նրա դերը, ցավոք, չնկատվեց, իսկ ֆլիմը չցուցադրվեց անգամ կինոթատրոններում:
Շարունակությունը՝ այստեղ: