Life.panorama.am-ը գրում է.

 

1933թ.-ին «Time Magazine» և «New York Times» պարբերականները հաղորդեցին, որ 256 տարեկանում մահացել է աշխարհի ամենաերկարակյաց մարդը'Լի Չինգ-Յունը, որը մինչ իր մահն արդեն թաղել էր 23 կին և դաստիարակել էր 180 ժառանգորդ:

Լի Չինգ-Յունի երիտասարդության գաղտնիքը նրանում էր, որ վերջինս միշտ պահպանում էր հոգևոր հավասարակշռությունը, իսկ նրա սննդակարգը բաղկացած էր բրնձից և գինուց: Լի Չինգ-Յունը ծնվել է Չինաստանի Սըչուան նահանգում, որտեղ և ապրել է մինչև կյանքի վերջը:10 տարեկանում նա բավականին կրթված էր:

256 տարեկանում Լին բավականին առույգ էր և 60 տարեկան տղամարդու տեսք ուներ, ինչի պատճոռով էլ նրա իրական տարիքը շատերի մոտ կասկած էր առաջացնում: Սակայն 1930թ-ին Չինաստանի Մինկուո համալսարանի պրոֆեսոր Վու Չանգ-շինը փաստաթղթեր է գտնում, որոնցում ամրագրված է, որ Լին ծնվել է 1677թ.-ին, և Չինաստանի կայսերական իշխանությունը պաշտոնապես շնորհավորհել էր նրա 150 և 200-րդ ամյակները: