Երեկ'ձմռան առաջին օրը, դերասանուհի Անի Քոչարյանը նշում էր ծննդյան տարեդարձը: Դերասանուհին չցանկացավ նշել տարիքը' մեկնաբանելով, որ կնոջ տարիքը իր արտաքինից են որոշում :)

Անին ESem.am-ին պատմեց, որ շնորհավորանքներ ստացել է կեսկգիշերից: «Այդ օրը շատ հոգնած էի, պառկեցի, որ քնեի, սակայն ուղիղ 12-ին ամուսինս ու որդիս մտան սենյակս ու շնորհավորեցին ինձ»,- ասաց Անին, ով տարեդարձը նշել է տանը' հարազատների և գործընկերների' Ջուլիետա Ստեփանյանի, Ջուլիա Բաբայանի, Սաթենիկ Հախնազարյանի, Նարբեի, Աստղիկի և այլոց հետ: «Ծնունդս նշել եմ ինձ հաճելի, հարազատ մարդկանց հետ: Ինձ համար շատ հաճելի էր, որ ծննդյանս տոնին ներկա էր նաև մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, քանի որ նա ամեն տեղ չէ, որ գնում է»,- նշեց դերասանուհին:

 

Շարունակությունը՝ այստեղ: