Tert.am-ը գրում է.

 

Երգչուհի Ռիհաննան 100 հազ. դոլար է փոխանցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ Ֆիլիպիններում «Հայան» փոթորկից տուժածներին օգնելու համար, ինչպես նաև կոչ է արել մյուսներին հետևել իր օրինակին, գրում է loveradio.ru-ն։

Նրա խոսքով՝ ամենից շատ օգնության կարիք ունեն ֆիլիպինցի երեխաները, որոնցից շատերը մնացել են ոչ միայն անօթևան, այլև առանց հարազատների։

«Երկար տարիներ լինելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի կողմնակից՝ ինձ համար մեծ պատիվ է միանալ նրանց՝ երեխաներին օգնելու համար։ Ավելի քան 5 մլն երեխաներ Ֆիլիպիններում մեր օգնության կարիքն ունեն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նրանց աջակիցն է, առջևում երկար ճանապարհ է, և ես նույնպես նրանց հետ եմ»,- ասել է երգչուհին։