Aysor.am-ը գրում է.

 

Աշխարհի ամենակայուն պետություններում բնակչության 1 շնչի տարեկան եկամուտը կազմում է մոտ 35.500 դոլար և մարդուն հենց այսքան է պետք իրեն կատարյալ երջանիկ զգալու համար: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Նրանք հետազոտություն են անցկացրել, որտեղ նշվում է, որ եթե մարդը քիչ գումար է աշխատում, սկսում է իրեն անկարող զգալ շատ հարցերում, ինչն էլ հանգեցնում է ընկճվածության: Իսկ 35.500 դոլարը այն գումարն է, որով հնարավոր է տարեկան միջին ցանկությունները բավարարել: Հետազոտության մեջ նշվում է, որ մարդկանց բավարարվածությունից էլ կախված է հասարակության կայունությունը, գրում է itar-tass-ը: