Tert.am-ը գրում է.
Ճապոնական Shimizu ինժեներական ընկերությունը մտադիր է այսպես կոչված «գոտի»՝ Luna Ring, կապել Լուսնի հասարակածի շուրջ, ինչի մասին հայտնում է The Telegraph-ը։
Նախատեսվում է, որ «գոտին» ամբողջովին կառուցվելու է հեռակառավարվող ռոբոտների միջոցով. այն կունենա 11 հազար կմ երկարություն և 400 կմ հաստություն։
Ըստ ճապոնացի մասնագետների՝ հատուկ պանելներից ստեղծված գոտին պետք է կլանի արևի էներգիան, այնուհետև այն միկրոալիքների տեսքով դեպի Երկիր կճառագայթի, որտեղ էներգիան կվերածվի էլեկտրականության։
Shimizu-ի կարծիքով՝ Luna Ring-ը կկարողանա առավելագունը 13 հազար տերավատ էներգիա կուտակել։
Luna Ring-ի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2020թ.։