Մարմնի ջերմաստիճանը կարող է իջնել թե՛ լուրջ խնդիրների պատճառով, թե՛ առավել պարզ և հասկանալի պատճառներով, ինչպիսիք են՝ դիմադրողականության անկումը, վիտամինների անբավարարությունը, վիրաբուժական միջամտությունը, սթրեսը, ֆիզիկական հյուծումը և այլն:

 

Որպես օրենք, հայտնաբերելով, որ մարմնի ջերմաստիճանն նորմայից ցածր է, ոչ մի միջոց չի կիրառվում այն նորմալացնելու համար: Այսպիսի մոտեցումն անոթրյլատրելի է, հատկապես, եթե այդ վիճակը պահպանվում է 1-2 օր և այն բացատրող տրամաբանական պատճառաբանություն չկա:

 

Իրական ախտորոշումը բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել փորձառու բժիշկ-թերապևտին: Քանի որ մարմնի ջերմաստիճանը հանդիսանում է օրգանիզմում առկա խնդրի միայն արտաքին դրսևորումը, ապա ախտորոշման համար անհրաժեշտ կլինի անցկացնել այլ ախտանիշների և լաբորատոր քննությունների արդյունքների համատեղ հետազոտություն:

 

Առաջին հերթին բժիշկ-թերապևտը հիվանդին կուղեգրի էլեկտրոսրտագրության և արյան բիոքիմիական հետազոտության: Այս 2 հետազոտությունները կօգնեն բացառել լուրջ խնդիրների առկայությունը և որոշել ժամանակավոր խնդրի առկայությունը (օրինակ՝ իմունիտետի իջեցում, որի դեպքում բավական է սննդակարգի շտկումը և օրվա ռիթմի կարգավորումը:

 

Եթե, այնուամենայնիվ, բժիշկը գտնում է, որ առկա է օրգանիզմի լուրջ ախտահարում, ապա պետք է կատարվի համալիր հետազոտություն՝ խորհրդակցելով նեղ մասնագետների հետ, ինչպիսիք են էնդոկրինոլոգը, նյարդաբանը, և նույնիսկ ուռուցքաբանը: Մի շարք ուռուցքաբանական պրոցեսներ ընթանում են ջերմության երկարատև իջեցմամբ, որի ժամանակ անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա կամ ՄՌՏ:

Ամեն դեպքում պետք է հիշել, որ հիվանդության վաղ հայտնաբերումը, լավ բուժման երաշխիքն է: