
Esem.am-ը գրում է.
Դեկտեմբերի 1-ից Atv-ի եթերում նոր հաղորդաշար կլինի: «Անցնենք գործի» կոչվող ծրագրի հաղորդավարուհին Աստղիկ Ալավերդյանն է, իսկ դրա հեղինակի, պրոդյուսերի և ռեժիսորի պարտականությունները ստանձնել է նրա ամուսինը' Նարբե Պողոսյանը:
Ըստ Նարբեի' հայկական եթերում նմանատիպ հաղորդաշար չի եղել. նման հաղորդում ունենալու միտքը իր մոտ ծնվել է երկուսուկես տարի առաջ: «Յուրաքանչյուր հաղորդման ժամանակ բացահայտում ենք նոր մասնագիտություն, աշխատանք: Աստղիկը 25 րոպեների ընթացքում ներկայացնելու է տվյալ աշխատանքն իր բոլոր մանրուքներով»,- պատմեց Նարբեն:
Նոր հաղորդաշարի առաջին թողարկման ժամանակ Աստղիկը բացահայտելու է տաքսու վարորդի աշխատանքը: «Աստղիկը մեկ օրով վարորդ է դարձել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, որովհետև երբ տաքսու վարորդի աշխատանքն էինք նկարում, շատ տանջվեց ու հոգնեց: Մեքենայի մեջ տեսախցիկներ կային. նա միաժամանակ պետք է և՛ դրանց ուշադրություն դարձներ, և՛ զգույշ վարեր, որպեսզի որևէ վթար չլիներ: Նրան համբերություն եմ ցանկանում, որպեսզի կարողանա հաղթահարել սկզբնական շրջանի խնդիրները: Նա մանրապատումներից հետո անմիջապես անցնում է ժամանցային շոու հաղորդման»,- ասաց Նարբեն և բացահայտեց, որ առաջիկայում ներկայացնելու են նաև վարսահարդարի աշխատանքը:
Շարունակությունը՝ այստեղ: