Tert.am-ը գրում է.

 

Մեծ Բրիտանիայի Սթոքթոն քաղաքի 18-ամյա բնակիչ Ջոշ Գոթը յուրահատուկ հիվանդություն ունի։ Յուրաքանչյուր շաբաթ նա աճում է 2.5 սմ-ով։ Բժիշկները չգիտեն ինչ անել, իսկ տղայի մայրը վախենում է նոր հագուստ գնել։ Փորձագետները կարծում են, որ հարցը գենետիկան է, գրում է Вести-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։

Երիտասարդի մայրը նշել է, որ նա սկսել է կտրուկ աճել 11 տարեկանում։ Կինը մշտապես դիմել է բժիշկներին, սակայն նրանք բացատրել են դա հորմոնալ խախտումներով՝ վստահեցնելով, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Այժմ տղայի հասակը 2.07 մ է։

Բազմաթիվ բժիշկների դիմելուց հետո տղայի մայրը դիմել է Նյուքասլ բժշկական կենտրոնի փորձագետներին, որոնք վերջապես կարողացել են պարզել, թե ինչ է կատարվում տղայի հետ։ Նրանց խոսքով՝ պատճառը քրոմոսոմային խանգարումներն են։ Սակայն բժիշկները չգիտեն, թե ինչի կարող է հանգեցնել և ամենակարևորը ինչպես կարելի է բուժել այն։ Նրանց կարծիքով՝ բրիտանացին միակ մարդն է աշխարհում, ով բառի բուն իմաստով աճում է ոչ թե օրեցօր, այլ ամեն ժամ։